Կանգնել է, որ օգնի, սպա նվել է

Հետաքրքիր

«Քաջերի արարքներն ավելի խոսուն են, քան բազմաթիվ խոսքեր»,-ասել է Ալեքսանդր Սուվորովը: Դիպուկ է ասված, դիպուկ և բնութագրական ՄԵՐ այս ՀԵՐՈՍԻ համար:նսահման խիզախ և անիրական բարի. հենց այսպիսին էր կապիտան ԱՐՏՈՒՇ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ով արցախյան պատերազմի ժամանակ հոկտեմբերի 28-ի գիշերը՝ լույս 29-ին, զինամթերք տեղափոխելուց կանգնում է, որպեսզի օգնի վիրավոր զինվորներին, փրկելով մի շարք զինվորների կյանք, կապիտան Արզումանյանն անմահանում է իսկական կապիտանի պես, մտածելով միայն իր կրտսեր զինվորների կյանքը փրկելու մասին:

Հենց նման հերոսների կերպարները պետք է լինեն հարգանքի ու պաշտամունքի առարկա և օրինակ ծառայեն մեր նոր սերնդի համար:Ինչպիսի՞նն էր մերօրյա հերոսը ծառայության մեջ եւ ծառայությունից դուրս, ի՞նչ պատգամամներ է տվել ՄԵՐ ՀԵՐՈՍԸ քույրերին եւ երեք որդիներին, ո՞ւմ հետ հետ է վերջին անգամ խոսել այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մերօրյա ՀԵՐՈՍԻ քույրիկի, մեր գործընկեր ՆԱՆԵ ԱՐԶՈՒՄՅԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը.

-Հարգելի Նանե, Դուք այսուհետ հերոսի քույր եք, ում եղբոր կյանքի գնով այսօր մենք կարողանում ենք այս զրույցը ունենալ: Երբ ծանոթանում եմ հերոսների կյանքին, հարազատներից լսում նրանց հետ կապված վկայությունները, հասկանում եմ` նրանցից յուրաքանչյուրն, անկասկած, եզակի էր իր տեսակի մեջ: Ինչպիսի՞ն էր Ձեր եղբայրը, մեր բոլորի ՀԵՐՈՍԸ՝ ԱՐՏՈՒՇ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ծառայության մեջ եւ ծառայությունից դուրս:

Նա բացառիկ էր՝ անսահման խիզախ և անիրական բարի: Ես նրան կարող եմ բնութագրել միայն ծառայությունից դուրս, իսկ ծառայության մեջ միայն զինվորների պատմածները կարող եմ ներկայացնել: Եթե տանն էր լինում՝ որեմն ուրախությունն անպակաս էր. միանգամից առիթ էր ստեղծում, հավաքում բոլորին և երջանկանում՝ մեր ժպիտները տեսնելով: Ծնողներիս հպարտությունն է, իր կնոջ եզակի սերը, իմ ու քրոջս սիրտը, իր որդիների հենարանը: Մենք հիմա չգիտեմ էլ՝ ինչպես ենք ապրում, որովհետև նրա բացակայությունն անհնարին է լրացնել: Ծառայությունից դուրս նոր եմ բացահայտում նրան՝ լսելով զինվորների պատմածները: Անսահման խիստ և անսահան հոգատար հրամանատար էր. զինվորը պատմում է, որ ուտելիքին չէր հարմարվում, հրամանատարն իր ձեռքով ուտելիք է պատրաստել ու նրան կերակրել: Զինվորերի հետ փոքրիկ մատուռ էր կառուցել, որ դիրքեր բարձրանալիս աղոթելու տեղ ունենան: Զինվորներն ասում են, որ պատերազմի օրերին չէր դիմանում, երբ տղաներից պակասում էին, սեփական մեքենայով տեղափոխում էր նրանց մարմինները, որ գոնե ծնողներին հասնեին…

Երբ ծառայեց բանակում, հենց այդ ժամանակվանից էլ կայացրել է որոշումը: Սիրում էր բանակը, զինվորներին: Միշտ ասում էր՝ իմ բալեքն են զինվորները: Անգամ տանն էի զինվորական համազգեստով, ես իմ աչքի առաջ միշտ ունեցել եմ հայրենիքին նվիրված, զինվորների համար ապրող հրամատարի: 23 տարի շարունակ առաջնագիծ է հսկել, ու դա շատ սովորական երևույթ էր համարում: Պատերազմի ժամանակ գումարտակի մեքենաները թշնամու կողմից ոչնչացվել էին, ու նա իր անձնական մեքենայով էր զինամթերք տեղափոխում, սակայն, հոկտեմբերի 29-ին չհասցրեց. ճանապարհին կանգնել է ու օգնել զինվորներին…-Կառանձնացնե՞ք Ձեր եղբոր` Ձեզ տված պատգամներից երեքը, որոնցով առաջնորդվում եք կյանքում:

Նա իմ կյանքի ամենալուսավոր կետն է, ես միշտ ամեն քայլս նրանով եմ պայմանավորել՝ մտածել, թե ինչ կասեր եթե կոքիս լիներ, հիմա էլ ոչինչ չի փոխվել, ես միշտ նրան զգում եմ ու անգամ լսում արձագանքը. նա միշտ հետս է: Ես նրան ամենաշատն եմ սիրում, ամենաշատն ամաչում եմ իրենից ու ամենաշատը` իր հետ խոսում: Պատգամներից կառանձնացնեմ միշտ ուժեղ լինելը, ինչ էլ լիներ՝ տանել չէր կարողանում մարդու թույլ կարգավիճակը: Միշտ ասում էր, որ ցանկացած տեղ ուժեղ մնամ եւ անդադար սովորել, միշտ հպարտանում էր, երբ ինձ տեսնում էր դաս նախապատրաստելիս ու ասում էր՝ հիշում ես չէ՞, որ պիտի գերազանց սովորես: Ձեռքս բռնած՝ տանում էր դպրոց, ուսուցիչներիցս հետաքրքրվում, թե ինչպես եմ սովորում, հետո գալիս տուն տանում… Տանը բոլորը դեմ էին, որ ընտրել էի լրագրողի մասնագիտությունը, որովհետև ուզում էին բժշկի մասնագիտությունն ընտրեի, նա միակն էր, որ բանակից զանգահարեց ու ասաց՝ եթե դա ես ընտրել, ուրեմն գնա քննություններ հանձնելու Երևանում: Ուրիշ էր նա՝ միշտ ընդունող ցանկացած որոշում: Հարգել ցանկացած մարդու, նրա համար մարդը մեծագույն արժեք էր…

— Ինչպե՞ս են հերոսի որդիները հպարտության հետ մեկտեղ` ապրում հայրիկի կորստի ցավով:

-Տղաները մեզ փորձում են ցույց չտալ: Երեքն էլ շատ լավ գիտեն, թե ում որդիներն են ու նրանով շարունակում են ապրել: Փոքրիկին՝ Կարենին, խնդրեցինք, որ ձմեռ պապիկին նամակ գրի, բայց ասաց, որ իրեն ոչինչ պետք չէ բացի իր պապայից… Դժվար է, բայց պիտի ապրենք:

ՆԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՂՋ Է, ԵՍ ՆՐԱՆ ՄԻՇՏ ԶԳՈՒՄ ԵՄ
-Ձեր եղբոր, որպես սպա, զինվորական բոլորն են ամենա-ամենա հատկանիշներով բնութագրում` նրա զինվորից մինչեւ հրամկազմ: Խնդրում եմ Ձեզ վերհիշել պատերազմի օրերին Ձեր եւ Ձեր եղբոր վերջին զրույցները, ինչն՞  էառավել քան տպավորվել Ձեր մեջ:
-Ես չէի կարողանում նրա հետ խոսել,հաստատ լացելու էի, ինչի համար չեմ ներում ինձ: Միայն թե երբ երեխաները կամ մայրս խոսում էին, ասում էի՝ ասեք, որ կյանքիցս շատ եմ սիրում իրեն: Վերջին խոսակցությունն է շատ տպավորվել, երբ խոսում էր մայրիկիս հետ. այնքան նման էր հրաժեշտի… Նրա ձայնն էլ էր փոխվել, ցավ կար ձայնի մեջ, նա ուրիշ էր դարձել պատերազմի օրերին՝ անսահման խիզախ հրամանատարը չէր դիմանում զինվորների կորստին ու գնաց նրանց մոտ… Նա ինձ համար ողջ է, ես նրան միշտ զգում եմ՝ ամեն վայրկյան ու ամեն տեղ

Զրույցը`ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

50 thoughts on “Կանգնել է, որ օգնի, սպա նվել է

  1. I am extremely impressed with your writing skills as well as with the layout on your blog.

    Is this a paid theme or did you customize it yourself? Either way
    keep up the nice quality writing, it’s rare to see a nice blog like this one these days.

  2. Greetings! Quick question that’s completely off topic. Do you
    know how to make your site mobile friendly? My web site looks weird when browsing
    from my iphone 4. I’m trying to find a template or plugin that might be able to resolve
    this problem. If you have any suggestions, please share. Appreciate it!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.