Նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Հետաքրքիր

Ռաֆայել Մխչյանը Ջաբրաիլում հերոսացած սպաներից է, ավագ լեյտենանտ, ով մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

Նա ապրիլյանի ժամանակ աչքի էր ընկել հերոսական պահվածքով:Ռաֆայելը հայտնի էր որպես պարտաճանաչ ու պատասխանատու զինվորական, ընկերական և հարազատների շրջապատում նրան «Կյաժ Ռաֆ» էին ասում:Ռաֆայելը նախորդ տարի էր ընտանիք կազմել:Ռաֆայելի նախաձեռնությամբ նորաթուխ ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Արցախ:Ընտանիքը հաստատվում է Ռաֆայելի համար հարազատ դարձած Ջաբրաիլում, իսկ կինն սկսում է աշխատել տեղի դպրոցում:

Այս ներդաշնակ կյանքը, ցավոք, երկար չի տևում: Ընտանիքի և բոլոր հայերի առօրյա ներդաշնակությունն ու անդորրը խախտում է Ադրբեջանի նախաձեռնած պատերազմը:

Սեպտեմբերին Ռաֆայելն ընտանիքով եկել էր Հայաստան՝ արձակուրդի:

Իմանալով մեկնարկած պատերազմի մասին՝ Ռաֆայելը թողնում է կնոջը, հիվանդ հորը, մորն ու քրոջը՝ անմիջապես բռնելով Ջաբրաիլի ճանապարհը:

Նա գնում էր՝ իր զինվորներին փրկելու, քանի որ վստահ էր, որ նրանք առանց իրեն չեն կարող ապահով լինել:

1 thought on “Նա մեկ տարի առաջ էր ամուսնացել. ճանաչենք մեր հերոսներին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.