Գևորգի Գևորգ պապը չդիմացավ․․․ միացավ թոռանը

Հետաքրքիր

Այսօր երկնքում ավագ Գևորգը միացավ կրտսեր Գևորգին։Նկարում` ազգային ոգու և արժեքների առավելագույն նշաձող սահմանած երկու հզորագույն հայորդիներ են։
Աջից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ դասախոս Գևորգ Հովսեփյանն է, ով ահռելի ավանդ է ունեցել սերունդների ազգային արժեհամակարգ ձևավորելու գործում, ձախից` պատերազմում զոհված Գևորգ Արշակյանն է, ով մինչև վերջին շունչը հերոսաբար պայքարեց հանուն հայրենիքի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 12-ին՝ ժամը 18։00-… Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Իսկ Գևորգ Դանիելյանն իր Ֆբ էջում գրել է․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կենդանի լեգենդ Գևորգ Հովսեփյանն այլևս մեզ հետ չէ, չդիմացավ պատերազմում իր օժտված, հայրենասեր ու խիզախ թոռնիկի և, ընդհանրապես, Հայրենիքի մեծ կորստի ցավին։ Դասավանդում էր, ավելի ճիշտ ներշնչում էր «Հայ ժողովրդի իրավունքի և պետության պատմությունը»։ Դասավանդել է ինձ և իմ որդուն։ Նրա դասախոսությանը ներկա գտնվող յուրաքանչյուրն ակամա դառնում էր իրական հայրենասեր (ցավոք՝ որպես կանոն)։ Տարիներ առաջ, բանակ զորակոչվելու օրերին, մի տեսակ անցումային տրամադրության մեջ էի, կորցրել էի երբեմնի եռանդս, և այնքան էլ լավ չէի պատրաստվել քննությանը (մտածում էի՝ 2 տարուց կվերադառամ, լիարժեք կվերականգնվեմ)։

Իմ՝ գուցե անսովոր թույլ պատասխանը անթաքույց գցեց ընկեր Հովսեփյանի տրամադրությունը, բայց անգամ չնախատեց, առանց որևէ բառ ասելու, գերազանց նշանակեց։ Այդ անսպասելի վերաբերմունքն էլ ավելի մեծ սթրես էր ինձ համար, և դա դարձավ հզոր խթան իմ հետագա կյանքում։
Գնաս բարով, մեր ուղղամիտ ավագ ընկեր, մեր սիրելի դասախոս, թող Աստված ձեր հոգին լույսերի մեջ պահի, իսկ մենք միշտ կհիշենք ու պարտավորված կզգանք …

37 thoughts on “Գևորգի Գևորգ պապը չդիմացավ․․․ միացավ թոռանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.