Դու իմ կեսն էիր, Մեն, մյուս կեսն էլ Սարդուրիդ եմ տվել ու ապրում եմ անմարմին

Հետաքրքիր

Մեն, խոսելու ուժ չունեմ էլ, լռությունս էլ ամեն պահ ավելի է խտացնում կարոտս…. ուր գամ, Մեն…..ուր շաղ տամ էս անտանելի կարոտը, Մեն….. իմ անխիղճ Մեն….. չեմ խոսում, բայց կռիվս քեզ հետ տիեզերքից էլ անհուն է….. դու իմ կեսն էիր, Մեն, մյուս կեսն էլ Սարդուրիդ եմ տվել, ու ապրում եմ անէ, անմարմին, դարձած ցավից կորացած կարոտի կամուրջ ձեր միջև…. ու ոչ քեզ եմ կարողանում լիարժեք գրկել, ոչ Սարդուրին, Մեն…..վախենում եմ, Մեն…..

Մեն…. կարոտս որտեղ մարեմ……Մեն, ոնց քեզ չփնտրեմ էլ….. փողոցներում էլ ոչ ոք չկա, մենակ եմ քայլում….. Մեն, ինձ միշտ անձրև ուղարկիր, որ աչքերս էլ մենակ չմնան…… Մեն, իմ անխիղճ Մեն…..

Մեն, մենք միշտ էինք խոսում, որ այս փառապաշտ տականքը հողեր է տալու, բայց չհասկացանք, չհասկացանք, ես՝ իբր թե խելացի համարվողս չհասկացա, թե ինչ գնով……ոնց ապրեմ այս մեղքով, Մեն, ոնց չհասկացա, որ սրանք երկրապահը երկրատու են դարձրել….. ինչ խաչով ինձ խաչեմ, որ հոգիս հանգստանա…. Մեն…. Իմ աստվածային պարգև….. բա այս գարնանը 1 հեկտարը 10 դարձնելու մեր երազանքի հետ ոնց ապրեմ, Մեն…… տե՛ս հացի փոխարեն այս ստահակները իիի՜նչ սուտ ու խաբեություն են շաղ տալիս մեր հանդերում….. Մեն դու ինձ այստեղ էիր պետք, այս պայքարում…… ուր ես Մեեեե՜ն….

Մեն……քեզ թվում է, թե մի օր կհաշտվե՞մ….. շատերին է թվում…… բայց երբ մոտդ եմ գալիս, հասկանում եմ, որ ես ամեն օր սկսվում ու վերջանում եմ Եռաբլուրում…… հիմա համատարած ցավ կա միայն, համատարած գոռոց, համատարած մրմուռ……Մեն, դու էն միակ բանն էիր, որ ամենաշատը իմն էիր….հիմա էլ չունեմ ամենաշատ իմը…. հիմա ամեն ինչ կիսատ-պռատ է, ուրիշինը, ոչ իմը……Մեն, հիշում ես՝ վերջին հրաժեշտին ասացի՝ շուտով գալու եմ, չե՞ս հավատում, ասացիր՝ գիտեմ, որ կգաս, մայ….. հիմա էլ եմ ասում՝ շուտով գալու եմ…..գիտեմ, որ էլի հավատում ես…..շուտով…. էլի երջանիկ կլինեմ:

Գրել է մայրը՝ Կարին Տոնոյանն իր ՖԲ էջում։

41 thoughts on “Դու իմ կեսն էիր, Մեն, մյուս կեսն էլ Սարդուրիդ եմ տվել ու ապրում եմ անմարմին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.