Մանրամասներ Հայաստանը ցնցած երկրաշարժից

Հետաքրքիր

Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հաղորդում է, որ Երևանի ժամանակով 19:36 րոպեին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 75 կմ դեպի արևմուտք, հիպոկենտրոնի 10 կմ խորության վրա տեղի է ունեցել 4,6 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ:Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի Ճամբարակ համայնքից 14 կմ դեպի արևելք: Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Երևանում և մարզերում:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան աղաքում 3 — 4 բալ ուժգնությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.