Գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարողա վախեցել եմ, չարաչար կսխալվեք

Հետաքրքիր

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արփինեի հետ կապված գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարողա վախեցել եմ, չարաչար կսխալվեք։
Ուղղակի հասկացե’ք, որ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»։ Նշենք, որ Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պողոսյանը, ով նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դրսեւորել է հանրային գործչին ոչ վայել պահվածք։

Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը։ Irakanum.am-ն է գրում, նշելով, որ այս օրերին հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող Պողոսյանն այլեւս աշխատանքի չի վերադառնա։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ, վաղը Պողոսյանի դրսեւորած վարքագիծը կդառնա ոչ միայն թաղապետարանում, այլեւ՝ քաղաքապետարանում քննարկման թեմա։ Գրառումից արդեն տեղյակ է թաղապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ներսես Պողոսյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Դադիվանքի վանահոր նկատմամբ։ Դրանից առաջ էլ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ էր անում ընդիմադիր ուժերի վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ամուսինն` Արշակ Մնացականյանն, անդրադարձել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս գրել էր, թե իր «սիրտն Արփինե Հովհաննիսյան է ուզում»։ «ներսես ես, ինչ նիկոլի գլուխ ես։ Սիրտս, եւ ոչ միայն, քեզ տեսնել ա ուզում։ Համբալ, խոսքերիդ համար պատասխան տալու՞ ես։ Չնայած քո նման ան բարոյականը հաստատ գրող փախնողա, նիկոլի գլուխ։ Ով էդ թու լին ճանաչումա թագ արեք ավանի փոխթաղապետա»,- գրել է Մնացականյանը:

311 thoughts on “Գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարողա վախեցել եմ, չարաչար կսխալվեք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.