Այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի

Հետաքրքիր

— Այս ի՞նչ ես նկարել, Արևի՛կ։- Խաղաղությո՜ւն…Նայում եմ նկարին ու ապշում. իսկապես խաղաղություն է նկարել Արևիկը։ Նկարում կա հայր, մայր, քույր և եղբայր, հա՛-հա՛, հենց խաղաղություն է նկարի անունը։
Պա տերազմ, խաղաղություն…. խաղաղություն, պա տերազմ… ու հանկարծ վեր եմ թռչում տեղիցս։Հիշում եմ, ավելին` երբեք չեմ մոռանա… այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի. Եկավ ու ք արշ եկավ տատուս փեշերից, քա շեց քա շքշեց, կորացրեց, երկու ձեռնափայտ մեկնեց նրան… եկավ, որ էլ չգնա… ու 24 տարի շարունակ մենք քարշ ենք տալիս նրա գոյությունը…

-Զի նադադա~ր է, զի նադադա~ր է,-շնչակտուր ներս մտավ մայրս, բոլորն ուրախ խառնվեցին իրար,, տատս չուրախացավ. նա սառած և անթարթ նայում էր իր առջև հառնող բլուրին և ափսոսանքով սկսեց բարձր լ աց լինել։
Ես այդ օրը ոչինչ չհասկացա. տատուս ց ավ պատճառեց այն, որ զի նադադա՞ր է, թե, որ այդ զի նադադարը մեկ տարի շուտ չեկավ… բայց ես ուրախ էի, որովհետև այդ բառն ինձ շատ էր դուր եկել… զի նադադար է: համ էլ, վերջապես նա կգնար մեր տնից, նա, որ եկել ու այդպես քարշ էր գալիս տատուս փե շերից… կգնար, չէ՞ որ զի նադադար է… կգնար, բա, ոնց չէր գնա…. 24 տարի է պտույտ է գալիս մեր տան անկյուններով, ամեն պահի շրխկացնելով դեմքիդ նրա բացակայությունն ու իր ներկայությունը…Իսկ ես տարիների ընթացքում հասկացա, որ պա տերազմները չեն հեռանում, պա տերազմներում զի նադադար չկա, պա տերազմերը կյանքեր ու բառեր են խլում… ու 24 տարի անց էդ պ ատերազմը հիմա ուրշների տներ է ներխուժում, որ խառնի, որ քարշ գա տատիկի փեշերից, որ բառեր խլի, որ…

Նայի՛ր,- կրկին բացականչեց Արևիկը՝ իրար խառնելով մտքերս,- նայի՛ր, կրկին խա ղաղություն եմ նկարել։Նկարում այս անգամ Արցախն էր։ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻՆ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.