ԱԱԾ տնօրենը դուրս է եկել  Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից

Հետաքրքիր

 24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից։ Հանդիպումը, թե ինչով է ավարտվել այս պահին դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ ավելի շուտ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գնացել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակ:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը տարածել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որում նշվում է․ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։

24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից։Հանդիպումը, թե ինչով է ավարտվել այս պահին դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ ավելի շուտ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գնացել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.