Սոսիի մայրիկի գրառումը

Հետաքրքիր

Շնորհակալություն եմ հայտնում իմ մինուճարիկի` անասելի կոր ստիս պահին իմ կողքին գտնվող բոլոր այն մարդկանց, որոնք ինձ աջակցեցին: Աստված պահապան բոլորին: Գրել է Սոսի Խանդիկյանի մայրը։

Նշենք, որ ավտով թարի հետևանքով մա հացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, լրագրող Սոսի Խանիկյանը: Սոսի Խանիկյանը Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերի հեղինակն է, որը թե պատերազմի օրերին թե հիմա լսում ենք հաճախ` հուզվում ու լ ացում։Մեր սիրելի, մեր բարի Սոսի։

Սոսին՝ Պապիկի մասին։ Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրագույնավարտ Էսթերի ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրականը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համար` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահացավ: Բայց դժբախտությունն այսքանով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խաղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահանար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պապիկիս և շրջապատի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավայրում:

Գաղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմաններում մա հանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մա հվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրակին պատկանող բոլոր տներն ու սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառանգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ց ավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը:Դրանից հետո պապիկիս ձե րբակալում են դաշ նակցականի տղա լինելու մեղադրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առանց գրոշի:

Առհասարակ ճակատագիրը պապիկիս երբեք երես չի տվել, և 1942 -ին նա գերի է ընկնում, որտեղից կարողանում է փախչել` դառնալով պա րտիզան: Սակայն նրա պա տերազմական շրջանի ամենատխուր դրվագը իտալուհուց ծնված երեխան է, ում հետ կապը կորցնում է ընդմիշտ: Պա տերազմից վերադարձած Վասոն ամուսնանում է իրենից 17 տարի փոքր տատիկիս հետ: Հավանաբար հենց այդ տարիքային տարբերություն էր պատճառը, որ նրանք երբեք չեն դառնում ներդաշնակ զույգ և բաժանվում են: Երեխաներին պապիկս պաշտում էր, բայց միևնույնն է մնում էր չհասկացված սեփական ընտանիքում: Իսկ հարազատների ու շրջապատի մասին խոսելն անգամ ավելորդ էր: Պատկերացրեք` վաթսուն-յոթանասուննականների պապիկս խոսում էր կոմունիստների վայրենություններից, Մեսսինգի հրաշագործություններից, կամ պատմում էր Գյուրջևի էզոթերիկայի մասին: Կիսագրագետ շրջապատի համար դա ծիծաղելի էր: Նրա մեծագույն դժբախտությունը այն էր, որ նա մի քանի անգամ, ավելի շատ գիտեր, քանի իրեն շրջապատող մարդիկ, և այդ վիհն այնքան մեծ էր, որ պապիկս օտար լինելուց բացի, հաճախ համարվում էր տարօրինակ:

Բայց դա Վասոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրացնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հայրիկին:Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկանում նա մա հացավ ք աղցկեղից:

Պապիկս կարող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատագիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան: Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, անվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն: Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պապիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ: Մի անգամ տատիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամանակի հասարակությունից:

48 thoughts on “Սոսիի մայրիկի գրառումը

  1. I am really loving the theme/design of your weblog.
    Do you ever run into any browser compatibility issues? A number
    of my blog audience have complained about my site not operating correctly in Explorer but
    looks great in Opera. Do you have any tips to help fix this
    problem?

  2. Hello terrific website! Does running a blog similar to this require a great deal of work?
    I have very little expertise in computer programming but I had been hoping to start my own blog soon. Anyways,
    should you have any recommendations or tips for
    new blog owners please share. I know this is off subject nevertheless I
    simply had to ask. Thank you!

    my page — about

  3. Hello there! This is kind of off topic but I need some guidance from an established blog.
    Is it difficult to set up your own blog? I’m not very techincal but
    I can figure things out pretty fast. I’m thinking about setting up my
    own but I’m not sure where to start. Do you have any ideas or suggestions?
    Thanks

  4. I blog often and I genuinely appreciate your information. This great article has really peaked my interest.

    I’m going to book mark your site and keep checking for new details about once a week.
    I subscribed to your RSS feed as well.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.