Սոսին Էսթեր Խանիկյանի միակ երեխան էր

Հետաքրքիր

«Լաւա­գոյնն այն կեանքն էր, որ ապ­րել էինք, որ մնաց ան­ցեալում՝ մին­չեւ պա­տերազ­մի կեան­քը։ «Ներ­կան ան­գոյ է, ան­ցեալն՝ անո­րոշ, գա­լիքն՝ անստոյգ», ասում էր Նա­րեկա­ցին։ Ասում էր նաեւ մեզ հա­մար։ Աղօ­թենք Աստծուն, աղօ­թենք, որ չկորցնենք ամե­նակա­րեւո­րը՝ մեր հայ­րե­նիքը»։ Սօ­սի Խա­նիկեան2020 թո­ւակա­նի Սեպ­տեմբե­րի 27-ից մինչ օրս Ար­ցա­խի պա­տերազ­մի ու­րո­ւակա­նը մեզ բռնի պար­տադրում է, որ մա­հուան ու ց ա­ւի հետ ըն­կե­րանանք։ Ծանր ձմեռն ան­ցաւ, սա­կայն գար­նա­նային մա­նու­շակնե­րի ու շու­շաննե­րի բուրմունքը է՛լ առա­ջուա­նը չէ, ասես յօդս է ցնդել, քան­զի օդի մէջ ծան­րա­ցել են մա­հուան բօ ­թերը, հա­զար ու մի հոգ­սե­րից ծնո­ւած հա­ռա չանքնե­րը, տագ­ նապնե­րը։ Այս ար­հա­ւիր­քից յե­տոյ ինչպէ՞ս չծնկել, ու­րա­խանալ, ժպտալ, շա­րու­նա­կել պայ­քա­րել ու ապ­րել…։

Ու­րա­խանո՛ւմ ենք, երբ ան­յայտ կո­րած­նե­րի դիերի մա­սունքներն են յայտնա­բեր­ւում, երբ ան­դա­մահա­տուած զի­նուո­րը ողջ է մնում, երբ որե­ւէ մէ­կին օգ­նութեան ձեռք ենք մեկ­նում, նրա հետ սգում իր վի շ­տը։Ու­րա­խացա՛նք, երբ Մա­րալը վե­րադար­ձաւ գե­րու­թիւնից, տա­ռ ապե­ցի՛նք, երբ մտովի յայտնո­ւեցինք նրա սահմռկե­ցու­ցիչ բան­տախցում։ Մա­րալի հետ մեր աչ­քերն էլ թռչուննե­րի ազա­տու­թեանը կա­րօտով նա­յեցին…։Մեր լոյս-տղա­ները ամէն վայրկեան սպա­նուե­ցին, նրանք մա­հուան արա­հետով մէ­կիկ-մէ­կիկ հե­ռացան իրենց սի­րելի­ներից, հե­ռացան տա­ռապան­քով ու տա­ռապանք թող­նե­լով։ Այժմ նրանք երկնա­յին քա­ղաքում են բնա­կու­թիւն հաս­տա­տել՝ հե­ռու ամէն տե­սակ աղ­մուկից։ Այդ մե՛նք ենք, որ մնա­ցինք աղ­մուկի ու ցա­ւի մէջ՝ «Ար­ցախ» եր­գը մեր սրտե­րում«Աշ­խարհի հա­մար դու հարց չլու­ծո­ւած,
Մեզ հա­մար պար­գեւ, որ տո­ւեց Աս­տուած։Մեր արիւն, ար­ցունք ու մեր յաղ­թա­նակ,Ար­ցա՛խ, հա­յի տուն, մեր պայ­քար շի­տակ

Ար­ցա­խի պա­ տերազ­մի օրե­րին պայ­քա­րի խորհրդա­նիշ դար­ձած Սե­ւակ Խա­նաղեանի «Ար­ցախ» եր­գը դար­ձաւ հա­մայն հա­յու­թեան սրտի ձայ­նը։ Քչե­րը գի­տեն, որ եր­գի խօս­քե­րի հե­ղինա­կը լրագ­րող, սցե­նարիստ Սօ­սի Խա­նիկեանն է։
Սօ­սի՛ն էլ ան­մա­հացաւ՝ մեր սրտե­րում դրոշ­մե­լով բռունցքա­չափ հայ­րե­նիքին տէր կանգնե­լու պատ­գա­մը
Սօ­սին ու տաս­նեակ հա­զարա­ւոր պա­տ երազ­մի զ ո­հերը հի­մա երկնքից են հայ­րե­նիքը պաշտպա­նում, նրանք մեր հրե շ­տակներն են, նրանք մե­զանից մի քայլ առաջ են։ Այդ մե՛նք ենք, որ մի օր միանա­լու ենք նրանց։ Ինչպէս Սօ­սին է ասելԱղօ­թենք Աստծուն, աղօ­թենք, որ չկորցնենք ամե­նակա­րեւո­րը՝ մեր հայ­րե­նիքը.։Յ.Գ.

Տե­ղեկաց­նենք, որ Երե­ւանի Բաղ­րա­մեան պո­ղոտա­յում Մար­տի 1-ի երե­կոյեան գրան­ցո­ւած ող ­բերգա­կան վր աեր­թի հե­տեւան­քով մա ­հացել է 35-ամեայ լրագ­րող Սօ­սի Խա­նիկեանը։ Նա Երե­ւանին նո­ւիրուած «Քա­ղաքը» ֆիլ­մա­շարի հե­ղինակն ու սցե­նարիստն էր, նաեւ 2019 թո­ւակա­նին Կո­միտաս վար­դա­պետի ծննդեան 150 ամեակին նո­ւիրո­ւած «Վար­դա­պետը» փաս­տա­վաւե­րագ­րա­կան ֆիլ­մի սցե­նարիստն ու խմբա­գիրը։ Սօ­սին աշ­խա­տում էր «Կա­լաք­սի» ըն­կե­րու­թիւննե­րի խմբում՝ որ­պէս բո­վան­դա­կու­թեան եւ ստեղ­ծա­րար ծրագ­րե­րի ղե­կավար։ Այդ քնքուշ սե­ւահե­րը տի­կին Էս­թեր Խա­նիկեանի մի­նու­ճար դուստրն էր։ Աս­տո­ւած մխի­թարի նրան եւ բո­լոր որ­դե­կորոյս մայ­րիկնե­րին։ Գրել է Լիլիթ Պողոսյանը։

Նշենք, որ ավտով թարի հետևանքով մա հացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, լրագրող Սոսի Խանիկյանը: Սոսի Խանիկյանը Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերի հեղինակն է, որը թե պատերազմի օրերին թե հիմա լսում ենք հաճախ` հուզվում ու լ ացում։Մեր սիրելի, մեր բարի Սոսի։

Սոսին՝ Պապիկի մասին։ Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրագույնավարտ Էսթերի ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրականը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համար` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահացավ: Բայց դժբախտությունն այսքանով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խաղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահանար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պապիկիս և շրջապատի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավայրում:

Գաղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմաններում մա հանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մա հվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրակին պատկանող բոլոր տներն ու սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառանգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ց ավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը:Դրանից հետո պապիկիս ձե րբակալում են դաշ նակցականի տղա լինելու մեղադրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առանց գրոշի:

Առհասարակ ճակատագիրը պապիկիս երբեք երես չի տվել, և 1942 -ին նա գերի է ընկնում, որտեղից կարողանում է փախչել` դառնալով պա րտիզան: Սակայն նրա պա տերազմական շրջանի ամենատխուր դրվագը իտալուհուց ծնված երեխան է, ում հետ կապը կորցնում է ընդմիշտ: Պա տերազմից վերադարձած Վասոն ամուսնանում է իրենից 17 տարի փոքր տատիկիս հետ: Հավանաբար հենց այդ տարիքային տարբերություն էր պատճառը, որ նրանք երբեք չեն դառնում ներդաշնակ զույգ և բաժանվում են: Երեխաներին պապիկս պաշտում էր, բայց միևնույնն է մնում էր չհասկացված սեփական ընտանիքում: Իսկ հարազատների ու շրջապատի մասին խոսելն անգամ ավելորդ էր: Պատկերացրեք` վաթսուն-յոթանասուննականների պապիկս խոսում էր կոմունիստների վայրենություններից, Մեսսինգի հրաշագործություններից, կամ պատմում էր Գյուրջևի էզոթերիկայի մասին: Կիսագրագետ շրջապատի համար դա ծիծաղելի էր: Նրա մեծագույն դժբախտությունը այն էր, որ նա մի քանի անգամ, ավելի շատ գիտեր, քանի իրեն շրջապատող մարդիկ, և այդ վիհն այնքան մեծ էր, որ պապիկս օտար լինելուց բացի, հաճախ համարվում էր տարօրինակ:

Բայց դա Վասոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրացնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հայրիկին:Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկանում նա մա հացավ ք աղցկեղից:

Պապիկս կարող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատագիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան: Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, անվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն: Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պապիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ: Մի անգամ տատիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամանակի հասարակությունից:

100 thoughts on “Սոսին Էսթեր Խանիկյանի միակ երեխան էր

  1. Thanks on your marvelous posting! I really enjoyed reading it, you will be a great author.I will ensure that I bookmark your blog and will
    often come back at some point. I want to encourage you
    continue your great work, have a nice holiday weekend!

  2. Good day! I know this is somewhat off topic but I was wondering which blog platform are you
    using for this website? I’m getting sick and tired of WordPress because I’ve
    had issues with hackers and I’m looking at alternatives for
    another platform. I would be fantastic if you could point me
    in the direction of a good platform.

  3. It’ѕ a shame yοu don’t hаve a donate button! I’ԁ definiteⅼy donate tο
    tһis outstanding blog! I guess foг now і’ll settle
    fߋr book-marking and adding your RSS feed to my Google account.

    I look forward tο brand neѡ updates ɑnd wilⅼ share thiѕ website
    ᴡith my Facebook ɡroup. Chat ѕoon!

    my web pɑɡe :: poker online

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.