Ընդհարումը շարունակվում է․ դերասանուհին այլ ելք չունենալով՝ ընտրել է բարոյական լուծումը

Հետաքրքիր

«Ես հեռուստաընկերություններից որևէ մեկը մյուսից չեմ գերադասել, ես գերադասել եմ իմ խոստումն ու բարոյական պարտականությունը՝ «Շանթ» հեռուստաընկերության հանդեպ, այլ ենթատեքստեր փնտրելու կարիք չկա»-Yelaket.am հետ զրույցում ասաց դերասանու Մերի Երեմյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի նախագծից հեռանալու և «Շանթ» ՀԸ-ի՝ իր անավարտ թողած նախագիծը շարունակելու մասին խոսելիս:Մերի Երեմյանը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի հերոսուհին է: Դեռ նոր էր հունի մեջ մտնում սերիալը, երբ նախագծի ղեկավար Ելենա Արշակյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ Մերին հեռացել է նախագծից՝ միանալով «Շանթ» ՀԸ-ին: Այս և այլ հարցրեցի մասին Yelaket.am –ը զրուցեց Մերիի հետ: Վերջինս մանրամասն բացատրեց, որ ինքը մինչ նախագծի մեկնարկը Ելենա Արշակյանին տեղյակ է պահել, որ հնարավոր է՝ ընթացքից  միանա «Շանթ» ՀԸ-ի «Երկուսով» սերիալի՝ անավարտ մնացած նկարահանումներին. «Քանի որ «Շանթ» ՀԸ-ի նախագիծը դեռ կիսատ էր մնացել, հետևաբար՝ պայմանագիրն էլ դեռ ուժի մեջ էր, «Ծաղիկներ ձյան տակ» նախագծին միանալուց առաջ այդ ամենը տեղեկացրել եմ նրանց՝ գլխավորապես Ելենա Արշակյանին, ով տեղյակ է եղել և՛ պայմանագրի, և՛ նախագծի անավարտ լինելու մասին: Ես իմ քայլերը համաձայնեցրել եմ «Շանթ» ՀԸ-ի հետ՝ ստանալով թույլտվություն նկարահանվել այլ նախագծում,պայմանով, որ «Երկուսով»նախագիծը վերսկսելու դեպքում ավարտին հասցնեմ այն»- բացատրում է Մերին՝ անդրադառնալով գրավոր և ոչ գրավոր պայմանավորվածություններին:

«Մենք բանավոր պայմանավորվածություն ենք ունեցել Ելենա Արշակյանի հետ,ներկայացրել եմ իրավիճակը, ստացել բանավոր համաձայնություն նախագիծն ավարտելու մասին, իսկ նկարահանման օրերի քանակի հետ կապված ոչ մի խոսակցություն չի եղել: Ես ստորագրել եմ «Արմենիա» ՀԸ-ի հետ պայմանագիր, որտեղ, բնականաբար, նշվում է, որ ուրիշ նախագծում նկարահանվելու թույլտվություն և հնարավորություն չունեմ, բայց քանի որ իրավիճակն այլ էր և մենք ունեինք նախապես պայմանավորվածություն, ենթադրեցի, որ դա չի վերաբերվում այդ կետին, այսինքն՝ պայմանագրում չենք նշել «Շանթի» նախագծի հետ կապված բանավոր պայմանավորվածությունը»:Մերին կարևոր համարեց շեշտել, որ այստեղ հարաբերություններ պարզելու կամ գերադասել-չգերադասելու ոչինչ չկա, քանի որ խոսքն ազնվության մասին է.«Ինձ համար կարևորը պատասխանտվությունն էր, որը ես ունեի «Շանթ»-ի հանդեպ, որովհետև այնտեղ նախագիծը կիսատ չէի թողնելու, ցանկացած պարագայում: Ես դա զգուշացրել եմ իրենց»:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Մերին ստեղծագործական խմբի հետ որևէ խնդիր է ունեցել, որն էլ իր հերթին կարող էր նպաստել այդ որոշմանը.«Ո՜չ, ես ստեղծագործական կազմի հետ որևէ խնդիր չեմ ունեցել և չունեմ, մենք նույնիսկ հասցրել ենք կարոտել իրար, շատ հաճելի էր մեզ միամյանց հետ աշխատելը, մենք նույնիսկ մանր կոնֆլիկտ չենք ունեցել: Երկու նախագծերից ես ընտրեցի «Երկուսով»ը, քանի որ այլընտրանք չունեի, «Արմենիա» ՀԸ-ի նախագիծը շարունակելու միակ հնարավորությունը «Շանթի»-ի նախագծից հրաժարվելն էր, բայց ես չէի կարող դա անել, մարդկային չէր լինի»:

Մերիի կարծիքով՝ խնդիրը պայմանագիր ստորագրելը չէ, այլ մարդկանց վստահելը: Սերիալում նկարահանվելը նա ուղղակի աշխատանք է համարում, նշելով, որ անգամ չի էլ ցանկանում , որ հասարակությունն իր մասին խոսի, հիշեցնելով իր՝ այսքան ժամանակ հարցազրույցներ չտալու հանգամանքը: Նա իր այս հարցազրույցը բացատրում է սեփական անվան շուրջ խմորվող տարակարծություններով ու հասարակական սխալ կարծիքի ձևակերպմամբ.«Հիմա պիտի խոսեի, որովհետև հոլովվում է իմ պատասխանատվությունն ու մարդկային տեսակը: Ես, իհարկե, լավ հասկանում եմ, որ իրավական հարթության վրա բանավոր պայմանավորվածությունը ոչինչ է, բայց այսպես ստացվեց,քանի որ ես մարդկային խոսքն ու վստահությունը գերադասեցի փաստաթղթից»:

Նա ցա վում է տեղի ունեցածի համար և հայցում հեռուստադիտողի ներողամտությունը.«Ես ուզում եմ անկեղծորեն հայցել հեռուստադիտողի ներողամտությունը, քանի որ ես էլ, որպես հեռուստադիտող, լավ գիտեմ, թե ինչ տհաճ է, երբ նախագծի կեսից դերասան է փոխվում»:Այս պարագայում դերասանուհին կարևորում է նաև հասարակության՝ սեփական դատողությամբ առաջնորդվելու և խնդրի էույթունը խորապես ընկալելու կարևորությունը.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր կարծիք ձևավորելուց և այն արահայտելուց առաջ գոնե մի քանի րոպե օգտագործում են սեփական դատողությունը՝ իրավիճակը խորապես հասկանալու համար: Որովհետև, եթե հիմա իրավիճակին տրամաբանորեն մոտենանք, կհասկանանք, որ ամեն ինչ բոլորովին այլ է, քան ներկայացվում է: Սա դիրքորոշման խնդիր էր, եթե նման խոստում տված լինեի «Արմենիա ԹՎ»-ին, վստահաբար, նույնը կանեի»-զրույցը եզրափակեց Մերին:Հարցազրույցը՝  Yelaket.am

56 thoughts on “Ընդհարումը շարունակվում է․ դերասանուհին այլ ելք չունենալով՝ ընտրել է բարոյական լուծումը

  1. I’m not positive where you are getting your info,
    however great topic. I must spend a while finding out much more or figuring out
    more. Thank you for great information I was in search of this info for my mission.

  2. I’ve been browsing on-line more than three hours as of late,
    but I by no means found any interesting article like
    yours. It is lovely price enough for me. In my view, if all site owners and bloggers made just
    right content material as you probably did, the net will likely be a lot
    more helpful than ever before.

  3. Hello there, I found your web site by way of Google while looking for a related subject, your web site got
    here up, it looks good. I’ve bookmarked it
    in my google bookmarks.
    Hi there, simply was aware of your blog thru Google,
    and found that it’s really informative. I’m going to be careful for brussels.
    I’ll be grateful when you proceed this in future.

    Lots of people will probably be benefited out of your writing.
    Cheers!

  4. Instagram da Takipçi Satın Alarak Ek Gelir Sağlayabilirsin!

    İnstagram hesapları hem de önemli birer gelir kapısıdır.

    Özellikle reklam gelirleri biroldukça hesap sahibi için ek
    gelir oluşturmaktadır.

    şayet hesaplarınızda reklam alabilmek yahut Instagram üzerinden birşeyler satarak para
    kazanmaksa hedefiniz Türk gerçek takipçi paketlerini tercih etmelisiniz.

    Şayet bot yada bota benzer instagram takipçi satın alırsanız
    bunu gören hiç bir müşteri kitlesi size güvenmeyecektir.

    Hatta şunuda söylemekte fayda varki sizi takip etmek dahi istemeyebilirler.

    Bu sebepten sizleri kalitenin adresi olan takip201 e davet ediyoruz.

    En iyi Instagram takipçi satın alınabilir
    site.

    https://cutt.ly/instagramtakipcisatinal

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.