Ո՞վ է Հովհաննես Ազոյանի ընտրյալը, ումից նա որդի է ունենալու

Հետաքրքիր

Hraparak.am-ը գրում է.Այսօր դերասան Հովհաննես Ազոյանը հերթական գրառումն է արել՝ խաղաղության կոչերով և արձագանքել է նախորդ գրառման պատճառով իրեն հայհոյողներին եւ քննադատողներին։ Գրառման վերջում Ազոյանը նշել է, որ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, իմացել է, որ որդի է ունենալու։ Անգամ նշել է, որ որդու անունը պատրաստվում են Արամ Լուի դնել։ Քանի որ Ազոյանը մի քանի տարի առաջ բաժանվել է առաջին կնոջից՝ Մերի Ազոյանից, մենք փորձեցինք ճշտել, թե ով է դերասանի ընտրյալը, ում հետ է նա պատրաստվում որդի ունենալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հովհաննեսի ընտրյալը Հասմիկ Հովսեփյանն է եւ նրանց որդին լույս աշխարհ կգա հունիս ամսի սկզբին։

Նշենք, որ այսօր Հովհաննես Ազոյանը գրառմամբ է հանդես եկելև հայտնել է, որ որդի է ունենալու։ Թե ով է երեխաայի մայրը, վերջինս չի նշել։ Ներկայացնում ենք գրառումը․ «Ես լուռ ու համբերատար սպասեցի ու կարդացի ձեր պղտոր հոգու և կեղտոտ բերանի բոլոր հայոյանքները` իմ հասցեին ուղղված, քանի որ ես խաղ աղության կոչ էի արել Ադրբեջանի նախագահին։Այս նամակիս հասցեատերը դուք եք և ոչ թե իմ պես մտածող մարդիկ, կամ այն մարդիկ, ովքեր ճիշտ չէին ընկալել գրածս, գուցե և փոքր ինչ անփույթ ձևակերպմանս պատճառով, բայց լուռ էին։Եվ ուրեմն, ուշադիր կարդացեք։ Ես ձեզ չեմ հայ հոյի, որովհետև ձեր ցեղախմբից չեմ, բայց կասեմ ամբողջ ճշմարտությունը։Նախևառաջ դուք հայ չեք, որովհետև հայերեն նորմալ գրել չգիտեք, էլ չեմ խոսում հոդաբաշխ խոսք կառուցելու կամ բովանդակություն պարունակող նախադասություն կազմելու մասին։ Հետո դուք քրիստոնյա էլ չեք, քանզի քրիստոնյան չի կարող չսիրել խաղաղություն ու, առավել ևս, հա յհոյել, ատել խաղաղություն քարոզողին ու ցանկանալ նրա մահը։ Դուք նույնիսկ մահմեդական չեք, որովհետև ձեր այդքան սիրած մ ահն աննպատակ է, գաղափարազուրկ։

Դուք անգամ ազգություն չունեք։Դուք ընդամենը գարշելի մի փոքր ցեղախումբ եք, որ սիրում եք հայհոյել ու բռնության կոչեր անել, պա տերազմ հրահրել. դե իսկ պատ երազմի ժամանակ փախնել սրիկայի պես ու հետն էլ մի բան գողանալ։ Իսկ հետո ծակերից դուրս գալ ու ագրեսիվ կերպով գոռալ` դավաճան։Ձեր լափառոշ բերանի ու դա վաճան տեսակի պատճառով է, որ երկու հարևան ժողովուրդներ պատ երազմում են ու կորցնում իրենց անմեղ զավակներին։Սիրելի հայրենակիցներ, այս վախկոտ, բայց թույլին ճնշող, քծնող, խաբեբա, թալանող, մեջքից հարվածող ու դավ աճան տեսակը մեզ գցել է համաշխարհային թյուրիմացության մեջ։

Սրանց պատճառով մենք կորցրել ենք աշխարհի վստահությունը մեր երկրի նկատմամբ և անգամ չենք կարողանում մեր գերիներին վերադարձնենք տուն։ Սրանք են մեր երկու ժողովուրդների իրական թշնամին, գուցե և անգիտակից։
Սիրելիներս, մենք պետք է սթափվենք, ազատվենք սրանց ստեղծած կեղծ արժեքային համակարգի փլ ատակներից ու վաստակենք մեր քաղաքակիրթ ազգի արժանապատվությունը։Սա մեր վերջին պատմական հնարավորությունն է։Հանուն անմեղ զավակների հի շատակի։Հանուն մեր հարևանների հետ բարեկամության։Հանուն աշխարհի խաղաղության։
Ձեր սիրելի` Հովհաննես Ազոյան։Հա ու մոռացա ասել։Հենց պա տերազմի առաջին օրը, սեպտեմբերի 27-ին իմացա, որ որդի եմ ունենալու։Անունը Արամ Լուի»։

83 thoughts on “Ո՞վ է Հովհաննես Ազոյանի ընտրյալը, ումից նա որդի է ունենալու

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.