Հարազատը մանրամասնում է․ Հայտնի է Գեորգի Պողոսյանի մա հվան պատճառը

Հետաքրքիր

Sputnik.am-ը գրում է․ Անվանի բժշկի մ ահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ։ Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, սրտի կանգից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պողոսյանի հարազատներից մեկը։

Ավելի վաղ ճանաչված բժշկի մա հվան լուրը Facebook-ի իր էջում հայտնել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։Ազգականի խոսքով՝ մ ահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ կորոնավիրուսի պատճառով։«Կարելի է ասել, որ նա հաղթահարել էր կո րոնավիրուսը, սակայն շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։ Առավոտյան նրա սիրտը կանգ է առել», — ասաց Պողոսյանի ազգականը։

Նա նաև նշեց, որ Գեորգի Պողոսյանը տառապում էր սրտանոթային հիվանդություններով։ Վերջին տարիներին նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր էին տեղադրել (օգնում է կարգավորել սրտի սինուսային ռիթմը, -խմբ.) Հիշեցնենք` Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։ Նրա առաջին կինը եղել է պարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դևոյանը։ Երկրորդ անգամ ամուսնացել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Երկրորդ ամուսնությունից ուներ մեկ դուստր։ Նյութի աղբյուրը՝ Sputnik.am