«Իմ անսահման բարի պապիկ, Աստված հոգիդ լուսավորի։ Միշտ զգալու ենք քո կարիքը»․ Սոֆի Դեւոյանը՝ պապիկի մասին

Հետաքրքիր

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, իր պապիկի՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

«Իմ անսահման բարի պապիկ։ Աստված հոգիդ լուսավորի։ Միշտ զգալու ենք քո կարիքը։ Երբեք իմ ոչ մի միջոցառում բաց չէր թողնում ու ամեն անգամ ավելի էի երջանկանում իրեն տեսնելով ներկաների շարքում հպարտ կանգնած․․․։ Երբեք չէի մտածի, որ ամեն բան այսպես կվերջանար․․․ Չգիտեմ ինչ գրեմ․․․ Մի բան կասեմ։ Քանի դեռ ունեք հնարավորությունը ձեր հարազատ մարդկանց ասելու, որ սիրում եք, երջանիկ եք, որ ձեր կողքին են կամ, պարզապես,  գրկելու պահը բաց մի թողեք։ Միգուցե հետո շատ ուշ լինի․․․»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մա հացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ Գեորգի Կիմիչը։