Հղի Լիլիթ Հովհաննիսյանը 6 ամսվա դադարից հետո լուսանկար է հրապարակել մայրիկի հետ և հուզիչ գրառում արել

Հետաքրքիր

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ավելի քան 6 ամսվա դադարից հետո հրապարակում է արել Ինստագրամի իր էջում։Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նա հրապարակել է իր և մայրիկի լուսանկարն ու մակագրել. «Եվ իրոք… լավ մաման էն մարդն է, ով տեսնելով 4 կոնֆետ 5 հոգու համար, միշտ կպնդի, թե երբեք էլ կոնֆետ չի սիրել… Շնորհավորում եմ իմ մամայի նման բոլոր «քաղցր չսիրող» մայրերին»։

Նշենք, որ օրերս համացանցում լուրեր հրապարակվեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանը հղի է․ Starnews.am-ը գրում է․ Օրերս անդրադարձել էինք այն թեմային, որ Լիլիթ Հովհաննիսյանն անհետացել է: Երգչուհու Instagram-ի վերջին գրառումն օգոստոսին է եղել, նույն պասիվ վիճակն է նաև Youtube-յան ալիքում և ֆեյսբուքում: Հիշեցնենք, որ մինչ այդ Լիլիթ Հովհաննիսյանը համարվում էր ամենաակտիվ երգչուհիներից, երկար չէր սպասեցնում իր նոր տեսահոլովակներին:

Պատերազմից հետո տեղեկացանք, որ Լիլիթ Հովհաննիսյանը նաև անձնական կորուստ է ունեցել. մահացել է երգչուհու հայրը, ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը համավարակն էր:Starnews.am-ին հաջողվել է պարզել, որ այս երկարատև լռության պատճառն անձնական կորուստն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին պատրաստվում է մայրանալ, ավելին՝ շուտով կփորձենք նաև հրապարակել լուսանկարներ նոր կարգավիճակում գտնվող Լիլիթից: