Օ ձե րը Հայաստանում վերջին շրջանում բավական ակտիվացել են

Հետաքրքիր

Գարնան զարթոնքի հետ միասին, նաև զարթնում են օձերը, վերջին շրջանում բավական ակտիվացել են, մի քանի կարևոր տեղեկություններ նրանց մասին։Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են 4-ը։Լայն տարածված կարծիքը, որ օձերից անվտանգ մնալու համար դրանց պետք է ոչնչացնել, հիմնված է օձերի մասին թերի տեղեկությունների վրա։

Նախ հասկանանք թե ինչ կարևոր դեր ունեն հենց մարդու համար, օձի թույնը օգտագործվում է բժշկության մեջ, մեծ է նրանց դերը գյուղատնտեսության, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերը փչացնող վնասատուների` կրծողների ոչնչացման գործում:Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում։ Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը։ Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը։Եթե հանդիպել եք օձին ապա ուղղակի շրջանցեք նրան… Ի՞նչ անել օ ձի խայթոցի դեպքում
Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։ Թու նավոր օ ձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայ թած հատվածի շուրջը, որպեսզի ար յունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ Հանգստացրեք տո ւժ ածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խա յթել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տո ւժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։

Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։ Ի՞նչ չի կարելի անել։

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։ Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կ ծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։Նկարը մոտ 2 շաբաթ առաջ Արարատի մարզում եմ արել։ Գրել է Աշոտ Թոփուզյանն իր ՖԲ էջում։