Իմ եղբայր,իմ հարազատ, աշխարհս այլևս ամբողջական չի․ Գայանեն եղբոր հետ նկարն է հրապարակել

Հետաքրքիր

Իմ կյանքում առանձնահատուկ, իմ ընկեր,իմ եղբայր, իմ հարազատ, Աշխարհս այլևս ամբողջական չի,Լույսերի մեջ մնաս ,մի կարևոր լույս մարեց իմ կյանքում… Քիչ առաջ գրել է Գայանե Ասլամազյանը։

Ինչպես արդեն նշել ենք՝ Մա հացել է հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի եղբայրը։ Այս մասին պարզ է դառնում դերասանուհու Ֆեյսբուքյան հրապարակումից, որի մեկնաբանություններում հետեւորդները ցավակցել են դերասանուհուն։ Ըստ մեկնաբանություններից մեկի՝ մա հ վան պատճառը կո րոնա վիրուսն է։ Մեր տեղեկություններով մա հացածը Գայանեի զարմիկն է, որի հետ վերջինս շատ կապված էր։

Նշենք, որ Գայանե Ասլամազյանը տևական ժամանակ է բնակվում է ԱՄՆ-ում։ Գայանեի Մասին այլ նյութերի ծանոթացեք ստորև․

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի նոր գրառումն իր առողջական խնդրի մասին շատերին էր անհանգստացրել: «Վերջապես երեք ամիս անց բժշկական կենտրոններ այցելելուց բացի, այլ տեղ եկա: Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի»,- նշել էր Գայանեն: BRAVO.am-ին դերասանուհին պատմել է խնդրի մասին, սակայն մեր զրույցը սահուն կերպով այլ բովանդակություն է ստացել:

— Գայանե, շատերին հետաքրքրեց ու անհանգստացրեց առողջական վիճակդ: — Անկեղծ ասած՝ չեմ սիրում այդ մասին խոսել, պարզապես շատերին հետաքրքրում էր՝ ինչու եմ կորել ասպարեզից: Ես էլ որոշեցի տեղեկացնել, որ չեմ կորել, այլ ուղղակի ոտքս եմ վնասել: Հուսամ՝ շուտով արդեն կվերադառնամ աշխատանքի։

Տեւական ժամանակ է՝ բնակություն ես հաստատել ԱՄՆ-ում, պարբերաբար նկատում ենք, որ հաղորդումներ, կորպորատիվ երեկոներ ես վարում, բայց կարծես թե հրաժեշտ ես տվել դերասանուհու կարիերային: Սկսեմ նրանից, որ վերջին ժամանակահատվածում ինձ մեղադրում են, թե լքել եմ Հայաստանը, հիմա էլ հեռվից փորձում եմ ինչ-որ դերակատարություն ունենալ:  Ուզում եմ ասել, որ ես գնացել եմ Հայաստանից, երբ ամեն ինչ լավ էր, երկիրը կայուն էր, խաղաղ էր։ Ես չեմ փախչել երկրից, երբ ամեն ինչ վատ էր։ Իսկ եթե անկեղծ, ոչ թե Հայաստանից իմ գնալը պետք է զարմանալի լիներ, այլ՝ մնալը. բոլոր հարազատներս, բարեկամներս ապրում են արտերկրում: Նրանց մեծ մասը  Հայաստանից հեռացել է դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Հայաստանում ես ունեմ մեկ եղբայր: Իսկ ԱՄՆ-ում ունեմ մի մեծ ընտանիք, ձեռք եմ բերել նոր ու նվիրված ընկերներ։ Այնպես որ, ես այստեղ հարմարվել եմ։ Իսկ ինչ վերաբերում է դերասանուհու կարիերային՝ չեմ ժխտում, որ վերջին տարիներին Հայաստանում  ինձ ավելի շատ ճանաչում էին որպես դերասանուհի, բայց ես մի քանի մասնագիտություն ունեմ՝ լրագրող, հաղորդավար, արվեստաբան, ռեժիսոր:

— Որոշ ժամանակ առաջ լուսանկար հրապարակեցիր տղայիդ հետ, ու շատերի համար զարմանալի էր, որ այդքան մեծ երեխա ունես: Ինչո՞վ է զբաղվում, արդյո՞ք մոտ է քո ոլորտին:- Անկեղծ ասած՝ դա մի աշխարհ է, որ միայն իմն է: Ու հակված չեմ շատ բաներ  խոսել: Միայն կարող եմ ասել, որ որդիս այլ մասնագիտություն է ընտրել, ու դա լավ է, այլապես ես չէի թողնի, որ մտներ իմ ասպարեզ: Գիտեմ այս ոլորտի կեղտոտ ու լավ կողմերը: Իհարկե, բոլոր ոլորտներում էլ կան դրանք, բայց ավելի լավ է՝ ինքը բացահայտի իր ընտրած ոլորտի լավ եւ վատ կողմերը:- Վերջին շրջանում հաղորդում էիր վարում, եւ նկատել եմ, որ սոցցանցերում շատ  էին քեզ քննադատում, երբեմն էլ անձնական տիրույթ ներխուժում: Հիմա կարծես թե հաղորդումը եթերում չէ։ — Այս պահին հասկանալի է, որ առողջական խնդիրների պատճառով բոլոր ծրագրերը մի կողմ են դրված: Այո, ես «Հորիզոն» հեռուստաալիքով վարում էի մի հաղորդաշար, որի շրջանակում ներկայացնում էի հայտնի տղամարդկանց: Նրանց, սակայն, ներկայացնում էի այլ տեսանկյունից, որին հեռուստադիտողը ծանոթ չէր։ Այդ հաղորդաշարը շատ սուր էր ընկալվում հասարակության կողմից, հատկապես որոշ հյուրերի դեպքում։ Բայց դա ինձ չի խանգարում, ու անկախ ամեն ինչից՝ հաղորդումը որոշ ժամանակ հետո կրկին եթերում կլինի: Որքան էլ որոշ շրջանակներ ուղղորդված փորձեն քննադատել ու ինձ ընկալել երկրի թշ նամի: Ես պարզապես խոսում եմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեր երկրում ու ցավ եմ ապրում դրանից:

— Նկատել եմ, որ սոցցանցային էջերումդ պարբերաբար հրապարակում ես Արեւմտյան Հայաստանում քո նկարահանած ֆիլմից հատվածներ: Այն ավելի քան 10 տարի առաջ ես նկարահանել, ինչո՞ւ հիմա որոշեցիր ավելի հանրայնացնել:- Այն ժամանակ առաջիններից էինք, որ նկարահանեցինք Արեւմտյան Հայաստանը՝ մի շարք դժվարությունների միջով անցնելով: Մեզ որոշ տեղերում թույլ չէին տալիս նկարահանել, անվտանգության խնդիր կար, սակայն երիտասարդ էինք ու շատ բաներ հաշվի չէինք առնում: Երբեմն թաքուն էինք նկարահանում՝ գիշերով, միայն թե կարողանայինք տեղեկություն կորզել մեր կորսված հայրենիքի մասին ու փոխանցել հեռուստադիտողին: Հիմա, ցա վ ոք, այն իրականությունում ենք, որ թուրքը կարող է վաղը թույլ տալ կամ չտալ, որ մենք  հնարավորություն ունենանք տեսնել Էրեբունի-Երեւանը, նույն կերպ ինչպես Անին  էինք փորձում տեսնել, կամ էլ Չարենցի տունը, որ ուզում էինք նկարել, ու թույլ չէին տալիս։ Գուցե մի օր էլ Սարյանի տուն-թանգարանը թույլ չտան տեսնել: Հիմա ես ավելի ուռճացված տարբերակով եմ այս ամենը ներկայացնում, բայց իրականությունն այն է, որ վտանգը եկել ու հասել է մեր դուռը։ Ու հենց այսպես պետք է ներկայացնել, որ մարդիկ հասկանան: Սակայն խոստովանենք, որ  հասարակությունը դա չի տեսնում։ Իրենք չեն տեսնում, որ այսօր գորիսեցին, որ  կպած էր իր հողին, վաճառում է տունն ու լք ում է գյուղը։ Էլ չեմ խոսում Արցախի մասին: Մենք այսօր արդեն Շուշիին ու Հադրութին նայում ենք այնպես, ինչպես կորց րած հայրենիքին են նայում:

— Երեւանը չե՞ս կարոտում:- Ես կարոտում եմ երեք տարի առաջվա Երեւանը։ Այսօրվա Երեւանը չեմ ճանաչում: Ես կարոտում եմ իմ բարի համաքաղաքացիներին։ Կարոտում եմ այն ժամանակները, երբ մենք սգի մեջ չէինք: Ես կարոտում եմ այն ժամանակները, երբ մարդիկ քաղաքականացված չէին ու ապրում էին իրենց մասնագիտությամբ: Ես ուզում եմ հետ գա հենց այդ ժամանակը։

-Գայանե, ես այս պահին խոսում եմ արվեստաբանի, ռեժիսորի, դերասանուհու հետ, ու թվում էր, թե մեր հարցազրույցն այլ բովանդակություն կունենա, բայց ինչ- որ մի կետից մեր զրույցը սահուն քաղաքական բովանդակություն ստացավ: Թե՞  այս իրավիճակն այլեւս քաղաքականության հետ կապ չունի:- Իհարկե, հաճելի կլիներ զրուցել այլ թեմաների մասին, բայց այսօր այլ թեմայի մասին խոսել չի ստացվում: Մեզ քաղաքականացրել են։ Երեք տարի մեզ զրկել են գիշերները հանգիստ քնելուց, մեր ապագայից, մեր երազանքներից ու նպատակներից: Այսօր մենք չենք տեսնում առաջնորդ, որին կվստահենք մեր երկիրը, այլ տեսնում ենք տկար կառավարություն: Իսկ այդ վախերը բերում են նրան, որ մենք ուզում ենք առավելագույն կերպով տեղեկանալ՝ ինչ է կատարվում մեր երկրում: Իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդ մարդը ճիշտ որոշումներ չի ընդունի: Առաջին իսկ օրվանից չեմ հավատացել նրան: Իհարկե, հասկացել եմ այն  մարդկանց, ովքեր հավատում էին. փոփոխություն էին ուզում, ինչն արդար մղում էր: Բայց ես չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ընտրեցին ուղղակի  վատագույնին: Իհարկե, հույսը երբեք չպետք է մարի, բայց եթե իրատեսորեն նայենք, դա շուտ չի լինի։  Նյութի աղբյորը՝ BRAVO.am