Ձերբակալվեց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը

Հետաքրքիր

Երեւանի Ամիրյանի փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կր ակոցների գործով ձեր բակալվել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը:Նրա պաշտպան Գոռ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր ժամը 17.30-ի սահմաններում նա ներկայացել է, պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաքննությանը, բայց այնուամենայնիվ ձերբակալվել է: Այս պահին ձեր բակալված է:

Կարծում եմ՝ կբողոքարկենք ձե րբակալման որոշումը, քանի որ այն անօրինական ենք համարում: Դրա նպատակը չկար: Ձեր բակալումը հանցագործության կատարումը կանխելու կամ կատարելուց անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակ պետք է հետապնդի, բայց այս դեպքում ինքն ինքնակամ ներկայացել է, պատրաստակամություն է հայտնել պատմել ողջ եղելությունը»,-ասաց պաշտպանը: Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Սուքիասյանից դեռեւս ցուցմունք չեն վերցրել, որեւէ մեկը չի փորձել հարցաքննել, սակայն Ռոբերտ Սուքիասյանը կտա ցուցմունք:Հարցին՝ Ռոբերտ Սուքիասյանը մասնակից եղե՞լ է կրակոցներին, պաշտպանը ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Եկեք գործի հանգամանքները չասեմ՝ չխանգարելու համար նախաքննությանը»:

«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած կրակոցներին, որին, ըստ մամուլի տեղեկությունների, մասնակցել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։«Երեկ, Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ ժամը 17:00-ից Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում: Առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբան Միքայելյանը»,– գրել է նա։ Նշենք, որ ֆեյսբուքյան գրառմամբ միջադեպին այսօր անդրադարձել է նաև Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝ Խաչատուր Սուքիասյանը։

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քնն ություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,– գրել է նա:Հիշեցենք, որ երեկ Երևանի Ամիրյան փողոցում կր ակոցներ էին հնչել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դեպքի մասնակիցներից է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։