Լուսանկարի առաջին աղջիկը ևս Ալեքսանդրի նախկին կինն է

Հետաքրքիր

«Ես հեռացրել եմ լուսանկարը իմ սթորիից, քանի որ այն մեծ իրարանցում էր առաջացրել: Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-Starnews-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Բաբասյանի նախկինը կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանը՝ մեկնաբանելով այն լուսանկարը, որը նա տեղադրել էր իր ինստագրամյան սթորի բաժնում, ապա՝ հեռացրել:Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ տվյալ տղամարդը շոու բիզնեսից չէ: Այլ մեկբանություններ Լիլիթը չցանկացավ տալ:

Հավելենք, որ թեպետ լուսանկարը մի քանի վայրկյան էր մնացել սթորիում, սակայն Starnews-ը հասցրել էր այն նկատել և առաջինը ներկայացնել հանրությանը՝ խոստանալով մեկնաբանություն ստանալ Լիլիթից:Հավելենք, որ Starnews-ը փորձել էր ավելի վաղ կապ հաստատել դիետոլոգի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն Լիլիթը նախ նշել էր, որ մեկ շաբաթ առաջ իր եղբոր հետ լուսանկար էր հրապարակել, որից եզրակացրել էին, որ իր սիրելին է, ապա նաև հռետորական հարց էր հնչեցրել, որ միգուցե սա իր եղբայրն է:

Ավելի ուշ դիետոլոգը ժամանակ էր խնդրել մեր հարցերին պատասխանելու համար:Հիշեցնենք, որ երբ Լիլիթը դեռ Ալեքսանդրի կինն էր եւ կրում «Բաբասյանը» ազգանունը, հաճախ էր խոսում իր եւ ամուսնու հարաբերություններից, բաժանվելու եզրին լինելուց, խանդի առիթներից եւ այլն: Շատերը կարծիք էին հայտնում, որ այս ձեւով Լիլիթը սեփական PR-ն էր անում, սակայն բաժանումից հետո Լիլիթը եւ Ալեքսանդրը լռում էին:

Մինչ օրս նրանք հրապարակավ չեն մեկնաբանել իրնց բաժանումը: Դատելով իրենց սոցիալական ցանցերի էջերից՝ չեն շփվում, ավելին՝ ամուսնալուծությունից հետո Լիլիթը չցանկացավ կրել ամուսնու ազգանունը, որն իրեն այդքան մեծ հաջողություն էր բերել:Ավելին՝ ավելի ուշ զայրացել էր իրեն վերագրվող սիրավեպերից եւ Ինստագրամի իր էջում սթորիներ էր տեղադրել, որում իրեն քննադատողներին խորհուրդ էր տալիս անել հետեւյալը.

«Ձեր սե ք սուալ բնույթի պահանջները բավարարեք ձեր միջնամատը բիբարոտելով ու համապատասխան տեղը մտցնելով»:Հավելենք, որ Ալեքսանդրի եւ Լյուսիի հնարավոր սիրավեպի քննարկումը սկսվեց, երբ Լյուսին իր էջում մտերմիկ լուսանկարներ հրապարակեց:

Նշենք, որ գլխավոր լուսանկարի աղջիկը նույն Լիլիթն է տարիներ առաջ, լուսանկարը հենց ինքն է հրապարակած եղել։