Այսօր զո հված Դավիթի ծնողները Ռուսաստանում են

Հետաքրքիր

Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է․ Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։
Այսօրվա մա րտե րում զո հ ված Դավիթ Քոչարյանը նախորդ տարի Տավուշի մարզի Չինչին գյուղի միակ շրջանավարտն էր։ Ներկայացնենք մի փոքր հատված Սպուտնիկ Արմենիային տրված նրա հարցազրույցից․

«Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զի նվ որական ծառ այությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծա ռայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ ան հանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պա տեր ազմ սկսվի,- հարցնում եմ ես։
-Եթե հանկարծ նման բան լինի, կա մավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահ մաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռ վել, մեծ պապը՝ Հայ րենական մեծ պա տերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռ վից խուսափելը պա խարակելի է։

Իսկ մինչ ծառ այության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները»։ Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն՝ այսօր զոհված Դավիթի ծնողները Ռուսաստանում են ապրում։