Գր ավել են հայկական գերիշխող հե նակետը՝ ժամանակավոր

Հետաքրքիր

Հուլիսի 28-ին ՀՀ Պ Ն վարչական համալիրում Պ Ն պա շտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռա զմական կցորդներին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադ րբեջանի Զ Ու կողմից հայ-ադ րբեջանական սա հմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ:

Ռա զմական կցորդները տեղեկացվել են, որ դի րքերը բարելավելու և հետագա հնարավոր առա ջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ա դր  բեջանական ստ որաբաժա նումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հր ազենի կիրառմամբ հար ձակվել են հայկական գե րիշխող հեն ակետի վրա և ժամանակավորապես գ րավել այն:

 

ՀՀ ԶՈւ ստ որաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Լ. Այվազյանը նշել է, որ ՀՀ զի նված ուժերի ստ որ աբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին սանձելու և հակազդելու ուղղությամբ:

 

Ռա զմ ական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զ ենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սա դրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում և անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար:

Տեղեկացվել է, որ հավատարիմ լինելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ամրագրված պարտավորությունների իրականացմանը, հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջա նական զի նված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:Նշվել է, որ իրավիճակի սրման և հետագա ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը: Ներկայացվել է ադ րբեջանական կողմի իրականացված սա դրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից ստեղծված իրավիճակը: