Դեռ քնած էր, բայց իրեն բնորոշ զինվորական կարգապահությամբ արագ շրջվեց դեպի ինձ ու տագնապալի հայացքով նայեց վրաս

Հետաքրքիր

Լավագույններն իրենց վրա են վերցնում պատերազմը
Հոկտեմբերի 6-ի առավոտյան իմացա Մենուայի զոհվելու մասին։ Երևանում էի, ընկերոջս հետ իրենց տանն էինք գիշերել, ձայն տվի՝ Կիմ, արթո՞ւն ես… Դեռ քնած էր, բայց իրեն բնորոշ զինվորական կարգապահությամբ արագ շրջվեց դեպի ինձ ու տագնապալի հայացքով նայեց վրաս. -Հը, ի՞նչ կա, ի՞նչ են ասում….

-Նոր բան չկա, աղետ ա էս պատերազմը… Նոր իմացա, որ Կարին Տոնոյանի տղան էլ է զոհվել՝ Մենուան…
Լուռ իրար նայեցինք ու շարունակեցի.
-Երկու օր առաջ մայրը պարտաստակամություն էր հայտնում իր ոսկյա զարդերը նվիրաբերել բանակին, էսօր արդեն որդին զոհվեց… Էլի լռություն…
Էդպես ա, Կիմ, լավագույններն իրենց վրա են վերցնում պատերազմը։
… Կիմը հետո Արցախում հաճախ էր էդ խոսքերը կրկնում… Լավագույնները, մեր լավագույնները…
Հիմա երկուսն էլ երկնքում են, երկուսն էլ զոհվեցին, որ եռագույնը ծածանվի։
Տիկին Տոնոյան, Դուք ինձ համար լավագույն հայերից եք, խոնարհումս և զորակցությունս Ձեզ։ Դուք Ձեր ամենաթանկին նվիրաբերեցիք մեր բոլորիս ամենաթանկին։
Շնորհավո՛ր ծնունդդ, Մենուա, այսօր մայրիկիդ խորհրդով ծածանվող եռագույն ենք քեզ նվիրելու, բարձր, միշտ բարձր ծածանվող եռագույն…

Հ.Գ. Հիմա բառացիորեն կգրեմ այն խոսքերը, որ գրել էր տիկին Տոնոյանը հոկտեմբերի 4-ին.
«Դիմում եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, մենք՝ հայ կանայքս սկսում ենք ոսկյա զարդերի
նվիրաբերում մեր բանակին, կազմակերպեք, խնդրում ենք՝ ուր հանձնել»։
Իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, զոհվեց Մենուան…
Հայրենիքի համար ընկածներին՝ հավերժ փառք։ Գրել է Հայկ Մանուկյանն իր ՖԲ էջում։

17 thoughts on “Դեռ քնած էր, բայց իրեն բնորոշ զինվորական կարգապահությամբ արագ շրջվեց դեպի ինձ ու տագնապալի հայացքով նայեց վրաս

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.