Տարիներ շարունակ տեսել են տարատեսակ օլիգարխների «օբեկտներ» օծող քահանաների…այսօր էդ նույն մարդիկ հանկարծ «դուխովանում» են ու ընդվզում

Հետաքրքիր

Եթե ասեմ, որ շատ ուրախ եմ այսօրվա Սիսիանի քահանայի պահվածքով, հո ինձ չե՞ք խաչի։ Այո՛, ես իրոք շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանում քահանան, ուսուցիչը, դասախոսը, բժիշկը, բանվորը… ազատորեն, առանց վախենալու և կաշկանդվելու կարողանում են արտահայտել իրենց կարծիքը տարբեր հարցերում, որ վերջապես դադարում են վերադասի, երկրի ղեկավարի առաջ «կզած» ման գալ։

Մյուս կողմից էլ մի՛ զարմացեք ու մի՛ անպատվեք էն մարդկանց, ովքեր այլայլված են էսօրվա և դրան նախորդող օրերին տեղի ունեցած դեպքերի պատճառով։
Նորմալ է, երբ մարդիկ տարիներ շարունակ տեսել են տարատեսակ օլիգարխների «օբեկտներ» օծող քահանաների, երբ տեսել են ոչ վաղ անցյալում «Սյունյաց բդեշխի» դեմ կռացած մարդկանց, ու իրենց համար մինիմում տարօրինակ է և ոչ օրինաչափ, որ այսօր էդ նույն մարդիկ հանկարծ «դուխովանում» են ու ընդվզում։
Բայց սա էլ կանցնի։ Մենք վերջապես կսովորենք այլևս չվախենալ վերադասից, չաստվածացնել ու չբարձրացնել նրանց, ովքեր իրականում եկել են՝ ծառայելու։

Միայն թե երանի, որ այսօրվա «դուխավիկներն» այլևս չմոռանան, թե ինչ լավ բան է ազատ լինելն ու նման կերպ կանգնեն ճշմարտության ու գաղափարի կողքին՝ անկախ նրանից, թե ով կլինի տվյալ պահի ղեկավարը։ Յաշա Սոլոմոնյան

17 thoughts on “Տարիներ շարունակ տեսել են տարատեսակ օլիգարխների «օբեկտներ» օծող քահանաների…այսօր էդ նույն մարդիկ հանկարծ «դուխովանում» են ու ընդվզում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.