Տղե´րք, ստեղ սրտի կանգ ա…

Հետաքրքիր

Պատերազմի 7-րդ կամ 8-րդ օրն էր. արդեն չեմ հիշում ,հիշում եմ մի բան` մեր հիվանդանոցում վիրավորների հոսքը ավելացել էր ։Ամեն հաջորդ վիրավորը նախորդին նման չէր, տպավորություն էր, թե ամեն վիրավորի վրա նոր զենք են փորձարկում, և ոչ մեկի վերքը մյուսին նման չէր ։ Մի բան էր ընդհանուր. անկախ վերքի խորությունից, վիրավորման ծանրությունից «ախ» բառը չէր լսվում ։Տպավորություն էր, որ ո´չ ցավ կա և ո´չ էլ` վախ կամ, եթե կա էլ ,միայն մեզ համար է` նկուղում աշխատողներիս, ոչ թե արկերի անձրևի տակ ձգան սեղմողների։

Վերևում լսվեց, որ վիրավորներ են բերում ։ Պատգարակը, որ առաստաղի վրայով շարժվում էր ինքնաթիռի ձայնի էր նման. մեր` բոլորի մարմնով դող էր անցնում, թվում էր` հերթական ավիահարվածն է ,և ուր որ է շենքը էլի կդղրդա ։ Չհասցրեցինք հասկանալ, որ ես անգամ պայթյուն չի լսվելու ու բացվեց վերելակի դուռը ։ Պատգարակի վրա հերթական վիրավորը առանց գիտակցության. արյունը լճացել էր մոխրագույն կտորիի վրա ։ Շոշափեցի պուլսը թույլ զգացվում էր ։ Գլուխ, որովայն, վերջույթներ…պայթյունային վիրավորում, ծանր աստիճանի արյունահոսական

Մտնում ենք միջամտության սենյակ ու ես արդեն ապրելու շանսը շատ փոքր եմ գնահատում ։ Ժամանակ չենք կորցնում, արդեն զինված մկրատներով չորս կողմից կտրում ենք շորերը, մեկ վայրկյանով գնահատում վերքերի մակերես մեկ րոպե անց հաջորդ երկու վիրավորները` նույն վիճակում ։ Ես միայնակ եմ , որպես Անեսթեզիոլոգ և եղել է պահ, որ պետք էր հասկանալ` 18 տարեկանը պետք է ապրի, թե սխալ ընտրություն կանես և ոչ մեկ ողջ չի մնա կամ հնարավոր էր փրկել ու չես կարողանա փրկել ։ Համարակալում ենք. «առաջին վիրավոր», «երկրորդ երկրորդ», «երրորդ»…

Ժամանակ չենք կորցնում,երակային կաթետեր ենք դնում , դեղորայք, լարինգոսկոպ, ինտուբացիա ։ Շնչառություն մեկ , երկու, երեք։Կարծես` ամեն ինչ նորմալ է:
Ձեռքս դնում եմ պարանոցային զարկերակին , պուլսացիա չկա ։ Նայում եմ ձախ կողմ , երկու հոգի կա, որ դեռևս անոթազարկ ունենք ։ -Տղե´րք, ստեղ սրտի կանգ ա , ես անցնում եմ մյուսին , եթե ստեղ ժամանակ կորցնենք , մի քանի զոհ կունենանք։ Սրտի մերսում եմ անում ու ասում եմ Վարդգեսին։
Իմ մեջ արդեն համակերպվել էի առաջի զոհի հետ,
Վարդգեսը. «չէ´,դու անցի ,ես կշարունակեմ», սրտի մերսում էր անում ու Վարդանին ` «էխոի դատչիկը բեր մի հատ տեսնենք սիրտը կծկվումա, թե`չէ »։

Վարդանը էխոի դատչիկը դրեց ու ժպտաց . կանգ չի , ֆիբրիլյացիայա դեֆը բերեք
Դեֆիբրիլյացիա ենք անում ու ռիթմը վերականգնվում է։ Շոշափում ենք զարկերակների վրա . թույլ պուլսացիա կա ։ Ախր գրքերի մեջ ասվում է.«եթե վիրավորումը ստանալուց հետո սրտի կանգ է լինում, ուրեմն 100 տոկոս մեռած է, հետ չես կարող բերել»։ Ախր մյուս գրքի մեջ էլ ասում է. «Ջահելների մոտ մահվան պատճառը 99 տոկոս դեպքերում ֆիբրիլյացիայա չի լինում»։

-Տաքացրած արյունը բերեք ,երրորդ դրական ա , քանի՞ փաթեթ ունենք:
Անձնակազմից ով կա դոնոր մտնում ենք վիրահատարան ։
70 անց մի պապիկ. «ես 3-րդ դրական եմ»:
Քաշը հազիվ 45 կգ կլներ , նայեցի դեմքին .վերցրեք արյունը 200 մլ ից ավել չվերցնեք:
Վիրահատություները հաջող էին ։ Երեքին էլ ճանապարհեցինք Ստեփանակերտի հիվանդանոց ,հետագայում` Երևան

Հիմա դուք շոշափում եք մեր երկրի զարկերակը ու զարկ չէք զգում, ձեր համար չորացել է ամեն ինչ։ստատիստիկան մի բան է հուշում , կանխատեսումները` ուրիշ բան ։ Ավելի հեշտ է հրաժարվել ամեն ինչից …Բայց չէ, մեր երկրի զարկը կվերականգնվի… Պատմությունը իրական ա հերոսները հորինված չեն …

Գրել է Գևորգ Մսրյանն իր ՖԲ էջում։

322 thoughts on “Տղե´րք, ստեղ սրտի կանգ ա…

  1. Today, in the 21st century, where everything is evolving, changing, in which the information circulates around the world in seconds.
    In the age of internet, why not follow the old ways of conducting business when you can do it through
    one site that earns you money online. Making money with online methods is now simple.

    Earning money online isn’t a kid’s game, yet it’s actually the most efficient way to earn money.
    But at the same time it requires work time, energy,
    and effort to upgrade your skills to finally achieve your financial goals.
    The internet, therefore is an extremely chaotic place.

    It is the answer to the majority of contemporary issues.
    It doesn’t matter if it’s learning how to make a product or
    selling a product or educating people over a topic, anything and anything can be
    solved with a single click. Therefore, there are a variety
    of methods of earning money online. Blogging, affiliate
    marketing freelancing, online surveys and podcasting are a few examples to mention. You
    can easily get your hands on them on the online earning site.
    These are nothing but websites that give you an opportunity to earn money by using them.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.