Էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի ու այսօր դու էլ ապրեիր մեր կողքին

Հետաքրքիր

Դժվարին ու ծանր իրադարձություններով լեցուն օրերը գլորվում են, իսկ որդեկորույս ծնողների համար իրենց զավակների բացակայությունը մնում է անփարատելի և անամոք:Այս ընթացքում շատերը հասցրեցին անկեղծորեն սիրել պատերազմի լուսավոր հերոսներից մեկին՝ Ալբերտին:Ալբերտի հանդեպ եղած հանրային մեծ սերն ուղեկցվում է նրա ծնողների, հոր մարդկային բացառիկ որակների, զսպվածության դրսևորումների հանդեպ այլոց մեծագույն հարգանքով:

Ալբերտի հայրը ժամանակ առ ժամանակ սոցհարթակում արտահայտում է իր սրտի անկեղծ զգացողությունները, այն անափ կարոտը, որ այս ընթացքում կուտակվել է որդու բացակայության արդյունքում: Անչափ հուզիչ է Ալբերտի հոր վերջին հրապարակումը, որ նա արել է Ամանորի շեմին: Արտակ Հովհաննիսյանը գրել է.«Իմ հերոս տղա, էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի ու այսօր դու էլ ապրեիր մեր կողքին, ինչպես շատերը, որ կարոտն ու թախիծն չպարուրեր մեզ: Կարոտել ենք քեզ, Ալբերտս»: Արտակ Հովհաննիսյանը նաև նոր ընտանեկան լուսանկարներ է կցել իր գրառմանը:

17 thoughts on “Էնպես կուզենայի իմ ապրելիք տարիները քեզ տայի ու այսօր դու էլ ապրեիր մեր կողքին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.