Սիրահարվել եմ թուրքի, ես հայ աղջիկ եմ․ խնդրում եմ օգնեք

Հետաքրքիր

Ես ուսանողուհի եմ, մեկ տարի առաջ փոխանակման ծրագրով մասնակցել եմ վեցամսյա դասընթացների Վրաստանում, և ծանոթացել էի մի ադրբեջանցի տղայի հետ, ով իրավաբան է և ապրում է Լոս Անջելեսում, նա նույնպես մասնակցում էր դասընթացներին, և առաջին օրվանից ծանոթացել ենք, ինքն է ինձ մոտեցել և ցանկություն է հայտնել ծանոթանալու, հետո ի զարմանս ինձ ասեց որ Լոս Անջելեսում շատ հայ ընկերներ ունի, որ իր ընտանիքին պատկանող բիզնեսում շատ հայեր են աշխատում, և անգամ զարմացավ որ ատելություն կա հայերի և ադրբեջանցիների միջև, ասեց մենք Լոս Անջելեսում հայերի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք։ Նա ասեց որ ծնվել է Բաքվում սակայն 6 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ և իր համար խորթ է ատել հայերին։ Բավականին խելացի, կառուցողական երիտասարդ էր, առաջին տպավորությունը այդպես էր։

Այնուհետև իմ կամքից անկախ սկսվեց շփում ապա` ջերմ շփում։ Նա ասում էր որ մեծ հետաքրքրություն կա հայերի նկատմամբ, սիրում է հայկական մշակույթը, հատկապես երաժշտությունը։ Անցավ մի որոշ ժամանակ և մեր շփումը շատ ջերմ դարձավ, հետո մի օր էլ խոստովանեց որ իր համար հայ աղջիկները ամենագեղեցիկն են և ինձ սիրահարվել է առաջին օրվանից։ Թեև անկեղծ ասած ես նրա նկատմամբ ունեի որոշակի հետաքրքրություն, որը եկել էր իր վերաբերմունքից իմ ազգի նկատմամբ, սակայն չպատասխանեցի իր զգացմունքներին, և ոչ մի բան չասեցի, որովհետև շփոթվել էի։ Որոշ ժամանակ անց նորից հանդիպեցինք ինձանից ներողություն խնդրեց և ասեց, որ հեռանում է Թբիլիսիից։ Այդ ժամանակ երբ ասեց, որ հեռանում է, ահավոր ցավ զգացի ու հասկացա ես էլ նրա նկատմամբ անտարբեր չեմ ու սիրահարվել եմ։ Հաջորդ օրը տեսա որ չի գնացե

հետո իմ կամքից անկախ որոշեցի շփվել, իմ զգացմունքներն էլ խորացան և մի օր էլ խոստովանեց, որ սիրում է ու կցանկանա ամուսնանալ իր հետ որ սառույցը կփշրվի նկատի ունենալով մեր ազգերի միջև թշնամությունը։ Չպատասխանեցի այդ ժամանակ, քանի որ ծնողներս չգիտեին, ոչ ոք չգիտեր։

Եկավ Վրաստանից հեռանալու ժամանակը, խոստացավ որ կգա Երևան և կխոսի ծնողներիս հետ։ Այնուհետև շփվել ենք,խոսել ենք, մայրս էլ իմացավ, չնայած սկզբից դեմ էր, բայց Ալին ճանաչելուց հետո ընդունեց։

Այնուհետև սկսվեց պատերազմը մեր հարաբերությունները սառեց, փոխեցի իմ վերաբերմունքը իր նկատմամբ, երկար ժամանակ հետը չէի խոսում։ Ինքը ինձ ասում էր ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ։ Հետո հասկացա որ սխալ եմ վարվում խաղում եմ իր և իմ զգացմունքների հետ։ Որոշեցինք նորից շփվել, ասեց որ կգա Երևան և կխոսի ծնողներիս հետ։

Հիմա հոգեբանական շատ բարդ և դժվար իրավիճակում եմ հայտնվել,մի կողմից ցավը,վիշտը, ատելությունը,մի կողմից էլ ուժեղ սերը, սիրահարվածությունը, գեղեցիկ հուշերը, որ իր հետ է կապված, անորոշ վիճակ է ինձ մոտ արդեն չորս ամիս ծանր վիճակում եմ և հարցը ինչպես վարվել։
Սիրելի աղջիկներ կցանկանայի մի փոքր ձեր խորհուրդներով ինձ օգնեիք և ցանկանում եմ լսել ձեր տեսակետները, ինչպես կընդունվի իմ քայլը հասարակության մեջ։

17 thoughts on “Սիրահարվել եմ թուրքի, ես հայ աղջիկ եմ․ խնդրում եմ օգնեք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.